There is more that unites us than divides us.
AybMUN is a Model UN conference organized at Ayb School, which aims to create a platform where students will have the opportunity to take on the roles of world leaders and journalists, developing diplomatic, debating, public speaking and negotiation skills․ The participants will be investigating issues related to international relations, security and human rights.
AybMUN is an environment where current international issues are raised, a collaborative atmosphere is created to propose solutions to them through the eyes of young people. If you are also interested in the work of international organizations, parliaments, negotiation processes, and want to understand how decisions of global importance are made, then AybMUN is waiting for you. Register by September 25 at 23:59, participate in the courses organized by us to acquire skills in public and negotiation speech, position formulation, working in committees, and become a part of the community that creates changes for the future.
—————————————————————————————————————————————————————
ԱյբՄՈՒՆ-ը Մոդելավորված ՄԱԿ-ի համաժողով է՝ կազմակերպված «Այբ» դպրոցում, որը նպատակ ունի ստեղծել հարթակ, որտեղ դպրոցականներն ու երիտասարդները հնարավորություն կստանան ստանձնել համաշխարհային առաջնորդների և լրագրողների դերեր՝ զարգացնելով դիվանագիտական, բանավեճի, հրապարակախոսական և բանակցային հմտությունները, խորությամբ ուսումնասիրելով միջազգային հարաբերությունների, անվտանգության և մարդու իրավունքների վերաբերյալ հարցեր։
ԱյբՄՈՒՆ-ը միջավայր է, որտեղ բարձրացվում են միջազգային արդի խնդիրներ, ստեղծվում է համագործակցային մթնոլորտ՝ առաջարկելու դրանց լուծումների տարբերակներ՝ երիտասարդների աչքերով։ Եթե Ձեզ էլ հետաքրքրում են միջազգային կառույցների, խորհրդարանների աշխատանքը, բանակցային գործընթացները, ցանկանում եք հասկանալ, թե ինչպես են կայացվում համաշխարհային նշանակության որոշումներ, ապա ԱյբՄՈՒՆ-ը սպասում է Ձեզ։ Գրանցվե՛ք մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 23։59, մասնակցե՛ք մեր կողմից կազմակերպված դասընթացներին՝ ձեռք բերելու հմտություններ հանրային և բանակցային խոսքի, դիրքորոշման ձևակերպման, հանձնախմբերում աշխատելու, և դարձե՛ք ապագայի փոփոխությունները կերտող համայնքի մի մասնիկը։
Committees
Organizers

